Գեղասահք

Սա իմ առաջին անգամն էր սահադաշտ գնալու, որի շնորհիվ բոլորս լիցքաթափեցինք ունեցանք հիանալի օր,  ուրախ ժամանակ անցկացրեցինք, որից  տպավորված ենք։ Ես սահել չգիտեի, այդ պատճառով պոկ չէի գալիս ընկերներիցս ու սահադաշտի պատերից։ Շատ անգամներ ընկա իհարկե բնական է և ասեմ ընկնելն էլ իր առանձնահատկությունն ունի, իրոք շատ հավես էր։ Երեևի ընկնելուց ավելի հաճույք էի ստանում քան սահելուց։ Բոլորը փորձում էին ինձ սովորեցնել ու  օգնել, մի փոքր ստացվում էր արդեն։ Այնքան լավն են ընկերներս որ ինձ դիմանում էին ու մասնիկ առ մասնիկ բացատրում, ասում էին թե ինչպես պետք է անել որ չնկնես ու լավ սահես։ Սահելն իրոք հրաշալի է սահելու շնորհիվ մարդ իրեն ազատ է զգում կարծես չմուշկները թևեր լինեն ու դու ճախրես։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *