27сентября — 1 октября

Сен26

Проект «Время поэзии》

ЛЕРМОНТОВ БЕЗ ГРАНИЦ

Проект «Регионы Армении» 2-3курс/туризм/

Урок первый

  • Поставьте на месте пропусков необходимые предлоги.

1) Егор сидел рядом … мной. 2) Ты всегда был строг … мне. 3) Сердце … мне сжалось. 4) Вникните … всё это хорошенько. 5) Все принялись хохотать … мною. 6) Вспомните … мне. 7) Мелькнуло … мною моё детство. 8) Он славился … всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибся… что-то.Читать далее →

Задание

  • Поставьте на месте пропусков необходимые предлоги.

1) Егор сидел рядом со мной. 2) Ты всегда был строг ко мне. 3) Сердце во мне сжалось. 4) Вникните во всё это хорошенько. 5) Все принялись хохотать над мною. 6) Вспомните обо мне. 7) Мелькнуло перед мною моё детство. 8) Он славился во всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибся обо что-то.

  • Замените существительные в скобках местоимениями 3-го лица; где надо, добавляйте к местоимению н.

1) Будет буря, мы поспорим и поборемся мы с ней. 2) Поутру над е брегами теснился кучами народ. 3) Под (парусом) струя светлей лазури. Над (парусом) луч солнца золотой. 4) Буре плач еподобен. 5) У ног плескалось море. 6) С (Онегиным) подружился я в то время. Мне нравились (Онегина) черты.

Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ»

Բ
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս: 

ԻԳ
Ամենաողորմ Տէր,
Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ՝
Իմոց եւ օտարաց,
Ծանօթից եւ անծանօթից,
Կենդանեաց եւ մեռելոց.
Շնորհեա եւ թշնամեաց իմոց
Եւ ատելեաց զթողութիւն,
Որ առ իս յանցանաց.
Եւ դարձո զնոսա ի չարեացն,
Զոր ունին վասն իմ,
Զի ողորմութեան քում արժանի եղիցին.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս: 

Առաջադրանքներ

Երկու սյունակներից ընտրել մեկական բառ և կազմել 5 բարդ բառ

  1. խոսք քանդել
  2. գարի բխել
  3. տուն հող
  4. առատ կռիվ
  5. սև հաց

սևահող , տնաքանդ, գարեհաց , առատաբուխ, խոսքակռիվ։

  1. հուր փառք
  2. դուռ զբաղվել
  3. միտք զենք
  4. սին վստահ
  5. ինքը կից

Նեղ ընծա-նեղմիտ

ոսկի իջնել-ոսկեծուփ

այր միտք-այրուձի

ելնել ծփալ-ելևեջ

նոր ձի- նորընծա

Դրկից, հրազեն, մտազբաղ,սնափառ, ինքնավստահ։

2 գտնել հոմանիշները

Արգավանդ-հուռթի, բերրի, պտղաբեր, հարուստ, ճոխ, առատ, բարեբեր, բեղուն, արգասաբեր, բեղմնավոր։

Գովել-գովաբանել, դրվատել, փառաբանել, բարեբանել, ներբողել, ջատագովել,գովասանել, տարփողել,գովերգել, փառավորել։

գեղեցիկ- գեղանի,չքնաղ,

Կոմիտասի բանաստեղծություններ

ՃԱՆԱՊԱՐՀ

 Բարակ ուղին սողալով , Ոտի տակին դողալով , Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով : Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի․․․ Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի :

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

 Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

Բնության ուսումնասիրման մեթոդները

Դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են։

Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:

Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: 

Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Կոմիտասի կենսագրությունը

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

Կոմիտասի բանաստեղծություններ

Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ» 

Բ
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԳ
Ամենաողորմ Տէր,
Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ՝
Իմոց եւ օտարաց,
Ծանօթից եւ անծանօթից,
Կենդանեաց եւ մեռելոց.
Շնորհեա եւ թշնամեաց իմոց
Եւ ատելեաց զթողութիւն,
Որ առ իս յանցանաց.
Եւ դարձո զնոսա ի չարեացն,
Զոր ունին վասն իմ,
Զի ողորմութեան քում արժանի եղիցին.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս: 

Առաջադրանքներ

1․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․

.քաղաքական — քաղաքային

Քաղաքական գործիչները հավաքվել էին մի սեղանի շուրջ։

Այն ժամանակ բոլորի տանը կաին քաղաքային հեռախոսներ։

.ցեղական — ցեղային

Այդ գերդաստանում կար ցեղական հիվանդություն։

Մինչ պետություններ ստեղծվելը կար ցեղային միություններ։

.տնական — տնային

Ընկերուհիս շատ է սիրում տնային կենդանիներ։

Պապիկս պատրաստում է տնական օղի և գինի։

2․Կազմիր անձնանուններ հասարակ գոյականներից։

Մարգարիտ,Արև,Շողեր, Գոհար,Նունուֆար,Նարգիզ,Մանուշակ,Ծաղիկ,Ցողիկ,Լուսին։

3․Գրիր 10 դարձվածք, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

Կրիայի քայլերով-դանդաղ, Էշի ականջում քնած-բանից անտեղյա,իր ձին քշող-իրենը առաջ տանող, ծեր աղվես-խորամանկ,Աստծո գառ-խելոք,շան կյանք-տանջալից կյանք:

Հայոց լեզու Առաջադրանքեր

1Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է 

Ձեռքիցձեռք, անթիվ-անհամար, տիեզերագնաց-օդաչու, փողոցից փողոց, հինգ-վեց, տասից տասնհինգ, փունջ-փունջ, մուգ կարմիր, բաց կանաչ, տխուր-տրտում։ 

2 Գրել մեկ բառով 

Արյուն-քրտինք թափել-քրտնաջան, փշուր-փշուր անել-փշրել, գալար-մալար գալ-գալարվել, երդում-պատառ ուտել-երդվել, խաղք-խայտառակ դառնալ-խայտառակվել,  պատառ-պատառ անել-պատռվել, զինաթափ անել-զինաթափվել, թիկն տալ-, կուչ գալ։ 

3.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը: 

Առաջադրված հարցը դժգոհությունների (տեղի տվեց, տեղիք տվեց)։ 

Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր սրճարան է բացվել։ 

Գեղեցիկը (հասկացություն, հացկացողություն) է գեղագիտության մեջ։ 

Գյուղում պարբերաբար կրկնվող հողի (սողանքները, սահանքները)  մեծ խնդիրներ էին առաջացնում բնակչության շրջանում։ 

4Նշել թվերի ճիշտ հերթականությունը, որը համապատասխանում է նախադասությունների տրամաբանական հաջորդականությանը։ 

1․ Նրանք կամենում են հափշտակել Շահանդուխտին: 

2․ Այդ դեպքից հետո ժայռը կոչվում է Շահանդուխտի քերծ: 

3․ Թշնամիներին գերի չընկնելու համար աղջիկը ձիով թռչում է բարձր ժայռի գագաթից ու   անվնաս իջնում Որոտան գետի ափին։ 

4․Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվում է անօրենների հարձակմանը: 

Պատասխան

1․ Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվում է անօրենների հարձակմանը:

2․ Նրանք կամենում են հափշտակել Շահանդուխտին:   

3․ Այդ դեպքից հետո ժայռը կոչվում է Շահանդուխտի քերծ:

4,Թշնամիներին գերի չընկնելու համար աղջիկը ձիով թռչում է բարձր ժայռի գագաթից ու   անվնաս իջնում Որոտան գետի ափին։