Առաջադրանքներ

Կրավորական կառույցի նախադասությունները  դարձրեք ներգործական  կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:

Այդ ժամանակ կաթողիկոսը վանքում պատարագ մատուցեց։

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:

Թշնամիները Բջնի քաղաքը բռնագրավել են 1199 թվականին։

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:

Հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը ասես պատռեց երկինքը։

Լուսամուտի փեղկերը  շրխկոցով բացվեցին ուժեղ քամուց:

Ուժեղ քամին շրխկոցով բացեց լուսամուտի փեղկերը։

Գարեգինը հաճախ էր հուզվում ամենաչնչին բաներից:

Գարեգինին հաճախ հուզում էին ամենաչնչին բաները։

Շրջակա ամբողջ տարածքը պատված էր դաշտային ալ կակաչներով:

Դաշտային ալ կակաչները պատել էին շրջակա ամբողջ տարածքը։

Ֆրանսիայի լիազոր դեսպանն ընդունվեց նախարարի կողմից:

Նախարարը Ֆրանսիայի լիազոր դեսպան ընդունեց։

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:

Առաջին ձյունը փակել էր Մթնաձոր տանող միակ արահետը։

Ցերեկվա շոգից խանձվել էին շրջակա դաշտերն ու այգիները:

Ցերեկվա շոգը խանձել էր շրջակա Դաշտերն ու այգիները։

Առանձնարանը զարդարված էր երփներանգ ու նախշազարդ գորգերով:

Երփներանգ ու նախշազարդ գորգերը զարդարել էին առանձնարանը։

Տրված բառերին գրիր մեկական հոմանիշ և հականիշ

  • Գաղտագողի-ծածուկ, բացահայտ
  • Ողորկ-հարթ, խորդուբորդ
  • Տամուկ-թաց,չոր
  • ծուռումուռ- անհարթ, ուղիղ
  • Բերկրանք- ուրախություն,վիշտ
  • Հաստլիկ- բարալիկ
  • Կարծր-պինդ,փուխր

Дизайн одежды

личный проект

Профессия дизайнер одежды
Дизайнер одежды занимается проектированием и созданием нарядов, соответствующих современным модным тенденциям. Многие люди считают, что второе название профессии дизайнера одежды — модельер. На самом же деле дизайнер — более обширная специальность, которая включает в себя обязанности художника-модельера и конструктора.

Кто ваш любимый дизайнер одежды?😎 ⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀ Насмотренность для иллюстратора  - одно из ключевых качеств 🙌🏻 Как и практик… | Одежда, Дизайнер одежды,  Модные рисунки

Места работы
Должность дизайнера одежды востребована в швейных фабриках, ателье, дизайнерских мастерских и домах моды. В редких случаях дизайнеры одежды работают на себя и создают одежду под собственным брендом.

Чем занимается Дизайнер одежды и аксессуаров - Blockchain for connecting  people

Дизайнер одежды — одна из самых престижных и востребованных творческих специальностей в России и за рубежом. Индустрию моды отличают высокая конкуренция и темп развития, но при этом она дает возможность реализовать творческий потенциал, получить мировое признание и высокий доход.

Шаг первый. Определитесь с направлением

Сделать себе имя можно в самых разных направлениях: создание женской, мужской, детской, вечерней, спортивной одежды, нижнего белья, костюмов для театра, спорта и кино. Можно стать дизайнером по принту или текстилю, стилистом, креативным технологом, конструктором, фэшн-иллюстратором.


Совет: посещайте профессиональные мероприятия. Не пропускайте модные показы, семинары и мастер-классы. Оставайтесь в теме и следите за всем, что происходит в индустрии.


Шаг второй. Познакомьтесь с профессией изнутри

Специальность дизайнера одежды часто выбирают исходя из поверхностных представлений о мире моды. Чтобы понять, что скрывается за внешним лоском модных показов, постарайтесь найти стажировку и посмотрите, из чего состоит ежедневная работа дизайнера. Убедитесь, что вам по душе проработка технических эскизов, конструирование, создание лекал и макетов, пошив и многочасовые примерки.

max_01_MARANGONI.jpg

Шаг третий. Получите образование

Если стажировка убедила вас в верности вашего выбора — начинайте искать вуз. Профессиональное образование в этой сфере так же необходимо, как и в любой другой.

Нужно знать:
  • историю моды и костюма;
  • особенности работы с разными видами тканей, кожи, меха;
  • этапы создания одежды — от иллюстрации до подиума;
  • методы анализа рынка и прогнозирования тенденций.
Нужно уметь:
  • рисовать от руки и в компьютерных программах;
  • кроить и шить;
  • понимать потребности целевой аудитории;
  • предугадывать и учитывать модные тренды;
  • предлагать нестандартные решения.

Одни из самых качественных программ по направлению fashion предлагают итальянские университеты. Они обеспечивают глубокое погружение в профессию и дают студентам возможность уже во время учебы получать предложения по сотрудничеству от известных студий и домов моды.

Преимуществом итальянского образования является его нацеленность на практику. В процессе обучения дизайну одежды, студенты и выпускники презентуют свои коллекции на неделях моды и публикуются в журналах Vogue, Harper’s Bazaar, Elle, Marie Claire, Vanity Fair, GQ.


Совет: найдите свой стиль. Ищите вдохновение и идеи в самых разных местах: путешествуйте, ходите на выставки, изучайте культуру и традиции, знакомьтесь с новыми людьми.


К окончанию учебы у выпускника готово творческое портфолио или выполнена дипломная работа — целая коллекция, которую студенты демонстрируют на модных показах в вузе и за его пределами.

Например, в Istituto Marangoni группа талантливых студентов разработала коллекцию одежды по мотивам фильма «Алиса в стране чудес» студии Disney. Готовые работы участвовали в модном показе — результат понравился не только СМИ, но и самой компании Disney.

Где учиться на дизайнера одежды

Ведущий творческий вуз Европы входит в топ-5 лучших вузов мира в сфере моды (Fashionista, 2016). Доменико Дольче — один из самых известных выпускников. В институте можно пройти одногодичный интенсив, трехгодичную программу (аналог бакалавриата), семестровую постдипломную программу, одногодичные магистерские курсы (Дизайн женской одеждыДизайн мужской одежды  и другие) и краткосрочные летние программы.

Один из самых знаменитых вузов дизайна, моды и архитектуры входит в топ-8 лучших вузов мира по направлению «Дизайн интерьера» (Azure Magazine, 2016). В вузе регулярно проходят семинары с участием Roberto Cavalli, Marni, Moncler, Costume National, Ferragamo, Helena Rubinstein (L’Oreal), Red Valentino и многих других.

Всемирно известная академия искусства и дизайна входит в топ-50 лучших школ дизайна (Domus Magazine, 2014). Здесь можно пройти программу бакалавриата или магистратуры, а также летние курсы. Все программы аккредитованы министерством образования Италии. Вуз сотрудничает с известными компаниями, которые предоставляют студентам возможность работать над реальными проектами.

Fashion Vector Design - Fvdesign.org

Փետրար ամսվա ամփոփում

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոզ — Մարգարյան Սրբուհի (edublogs.org)

2.Համեմատել միտոզը և մեյոզը։

Միտոզից հետո ստացվում է երկու բջիջ, իսկ մեյոզից հետո ՝ չորս:
2.Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, իսկ մեյոզը ՝ սեռական:

  1. Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը մնում է նույնը` ինչ մայրականում, իսկ մեյոզից հետո այն կրճատվում է 2 անգամ:
  2. Միտոզից հետո ստացվում են սոմատիկ բջիջներըմարմնական բջիջներ, իսկ մեյոզից հետո ՝ սեռական բջիջները գամետները — սպերմատազոիդ և ձվաբջիջ: Բույսերում մեյոզից հետո առաջնում է սպորները։

3.Ինչպես է տեղի ունենում բույսերի կրկնակի բեղմնավորումը։

Կրկնակի բեղմնավորումը բացահայտել է ռուս գիտնական Նավաշինը, բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը ութ կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում չորսական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ։ Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը: Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:

4.Գրել վիրուսներ թեման։

Վիրուսները մարդու կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներն են։ Վիրուսները 1892թվականին հայտնաբերել է ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին։ Ծխախոտի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին և այդ ժամանակվանից էլ ի վեր հայտնաբերվել և նկարագրվել է վիրուսնների 5000 տեսակ։ Վիրուսների մասին գիտություն վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության ենթաճյուղերից է։ Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում:
Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով (օրինակ՝ լվիճներ), կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ

Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր), որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ:

Վիրուսներ — Մարգարյան Սրբուհի (edublogs.org)

Վիրուսներ — Մարգարյան Սրբուհի (edublogs.org)

5.Համեմատել քովիդ 19 վիռուսը օմիկրոն վիռուսի հետ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները նշում են, որ COVID-19-ի ախտանշաններից են.

  • Ջերմություն կամ դող
  • Հազ
  • Շնչարգելություն կամ դժվարացած շնչառություն
  • Հոգնածություն
  • Մկանների կամ մարմնի ցավեր
  • Գլխացավ
  • Համի կամ հոտի զգացողության կորուստ
  • Կոկորդի ցավ
  • Խցանվածություն կամ քթից արտադրություն
  • Սրտխառնոց կամ փսխում
  • Լուծ

Մարդկանց միջև վիրուսը սովորաբար տարածվում է հազալու և փռշտալու, վարակված անձի հետ անմիջական շփման միջոցով: Ավելի հազվադեպ COVID-19-ը կարող է տարածվել վարակված մակերեսին դիպչելով, այնուհետև բերանի, քթի կամ աչքերի միջոցով, սակայն դա չի համարվում հիվանդության տարածման հիմնական եղանակը:

Մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսի նոր շտամի «Օմիկրոն»ի ախտանիշները նման են շնչառական վարակների ախտանիշներին։

В Армении 89 новых случаев коронавируса, скончались 7 пациентов | Factor.am
Обнаружен четвертый штамм SARS-CoV-2. Коронавирус становится опаснее? - РИА  Новости, 18.02.2021

Առաջադրանքներ

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեցին սրճարանից ոստիկանների կողմից։

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Նորահայտ առեղծվածը լուծվում է գիտնականների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից։

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից։

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից։

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

Որբեայրի քույրը սանդուղքից թափով ցած քաշվեց Դավիթի կողմից։

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեց առատ տեղացող ձյունից։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից։

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։

Հետեւյալ բառերը գործածել փոխաբերական իմաստով

  • Երկաթյա նյարդեր
  • Ժանգոտ ուղեղ
  • Կծու խոսք
  • Ծով համբերություն

Հռոմեական դրածոները Հայոց գահին

Արտաշեսյան արքայատոհմի անկու­մից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրա­ծո օտարազգի թագավորների միջոցով։Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո (մ.թ. 1ին թվական) Գայոս Կեսարը, հայկական գահը հանձնում է Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։

Իմանալով այս մասին ժողովուրդը ապստամբություն է բարձրացնում ,սակայն Գայոս կեսարը հռոմեական ուժերով ճնշում է այն։ Որոշ ժամանակ հետո բերդապահ զորքի հրամանատար Ադդոնը կեղծ բանակցություններ է սկսում Գայոս Կեսարի հետ և նրան է հանձնում ամրոցում պահվող արքունի գանձերի ցուցակը։ Երբ ընչաքաղց հռոմեացի զորավարը ծանոթանում էր այդ ցուցակի հետ, Ադդոնը մահացու հարվածներ է հասցնում և թաքնվում ամրոցում, այդ հարվածների հետևանքով Գայոս Կեսարը շուտով մահանում է։ Հռոմեական զորքերը երկար պաշարումից հետո գրավում են Արտագերս անառիկ ամրոցը ավերում այն։ Ադդոնը թշնամիների ձեռքը չընկնելու համար պարիսպից ցած է նետվում։

Արիոբարզանի գահակալությունը Հայաստանում երկար չի տևում։ Տակիտոսի վկայությամբ նա հանկարծամահ է լինում 4 թվականին։ Պետք է կարծել, որ հայերը նրան թունավորել են իր կատարած բոլոր չարագործությունների համար։

 Հայաստանի գահը Օգոստոս կայսրը հանձնում է Արիոբարզանի որդուն Արտավազդին, ով կառավարել է, հավանաբար, մեկ տարի և ապստամբության արդյունքում սպանվել է 5 թվականին։

 6 թվականին Օգոստոսը Հայաստանում գահ է բարձրացնում Տիգրանին, որի մասին իր կտակում գրել է, որ սա հայոց արքունի տոհմից էր։ Սակայն դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա մայրական կողմից է միայն հեռավոր ազգական Արտաշեսյաններին, վերջինս ազգությամբ հրեա էր։ Նույն 6 թվականին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացնում Հռոմի և նրա դրածոյի դեմ, վտարելով նրանց Հայաստանից։ Այստեղ կրկին գահ է բարձրանում Արտաշեսյան տոհմի վերջին ներակայացուցչին Էրատո թագուհուն։ Սակայն սա արդեն ծերացած լինելով չի կարողանում կառավարել երկիրը, որի պատճառով էլ շուտով հեռացվում է գահից։

11 թվականին պարթևական գահը գրավում է Արտավան III-ը ճակատամարտում հաղթելով և վտարելով Հռոմի կամակատար Վոնոն թագավորին։ Վոնոնը փախչելով գրավում է հայկական գահը։ Արտավանը չէր կարող անտարբեր անցնել այն բանի կողքով, որ իր թշնամին թագավորի Հայաստանում։ Նրան հեռացնելու նպատակով Արտավանը դեսպանություն է ուղարկում Հռոմ, պատերազմի սպառնալիքից խուսափելու նպատակովէ Տիբերիոս կայսեր հրամանով, Ասորիքի հռոմեական կառավարիչը 16 թվականին իր մոտ է հրավիրում Վոնոնին և ձերբակալում։

 Սա 18 թվականին հռոմեական զորքերով գալիս է Արտաշատ և հայերի համաձայնությամբ Հայաստանի թագավոր է կարգում Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդուն՝ Զենոնին:Զենոն-Արտաշես (18-34) Հռոմի կողմից Հայաստանում նշանակված թագավորներից միակն է, որ թագավորել է բավական երկար մոտ 17 տարի և մահացել իր բնական մահով։

Զենոն-Արտաշեսի մահից հետո, 34 թվականին Արտավան III-ը հայկական ավագանու համաձայնությամբ իր անդրանիկ որդուն՝ Արշակին դարձնում է Հայաստանի թագավոր։ Հայերը համակրանքով են ընդունում Արշակ I-ի գահակալությունը,որովհետև նրանք ձգտում էին վերականգնել երկրի պետական անկախությունն ու ինքնուրույնությունը։

Հռոմեական իշխանությունները բնականաբար հանգիստ չէին կարող հետևել դեպքերի նման զարգացումներին և իր «դաշնակից և բարեկամ» երկրներին հանեց ընդդեմ Հայաստանի:

Նույն այս 51 թվականին Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ I-ը, ով ձգտում էր Ատրպատականում և Հայաստանում հաստատել Արշակունյաց թագավորություն։ 52-ին նրա եղբայր Տրդատը հայ-պարթևական զորքերով փախուստի է մատնել Հռադամիզդին և վերջականապես տապալում հոոմեական տիրապետությունը՝ հիմք դնելով Հայաստանում Արշակունյաց դինաստիային։ 

Առաջադրանք՝

Նկարագրել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Արտաշեսյան թագավորության անկումից հետո։

Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Հռոմը և ի՞նչ նպատակներ էր հետապնդում

Երբ Տիգրան Դ-ն զոհվեց հյուսիսից եկած լեռնականների հետ պատերազմում դա շատ լավ առիթ հանդիսացավ Հռոմի համար, որպեսզի վարեն իրենց համար շահավետ քաղաքականություն։Ըստ Տակիտոսի հայստանը առանց Տիգրանի և Էրատոյի մնաց անտերշունչ։Արտաշեսյան արքայատոհմի արական ներկայացուցիչների սպառումով՝ հռոմեացիները հնարավորություն ստացան հայկական գահին դնելու իրենց դրածոներին։Հայ ժողովուրդը համառ պայքար էր մղում օտարազգի դրածո թագավորների դեմ, իսկ հայոց ավագանին ձգտում էր հիմք դնել հայկական նոր արքայատոհմի։ Այդ պայմաններում բոլորովին պատահական չէր, որ օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից դարձան հայ ավագանու վրիժառության զոհը։

Տարազ

Հայկական տարազհայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ ՎանՎասպուրականըԿարինըՇիրակըՍյունիքԱրցախըԿիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործությանմանրանկարչությանգորգագործությանոսկերչության հետ։Հայկական տարազները շատ հին ավանդույթներ են։

Հայկական տարազներով ֆոտոպատմություն Genealogy խմբի անդամների մասնակցությամբ

Տղամարդու հայկական տարազ

Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

Հայկական ազգային հագուստ - Հայկական տարազ - ArmGeo

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակըարծաթե ապարանջանը։

Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև XIX դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։

lookaside.fbsbx.com/lookaside/crawler/media/?me...

Չարլի Չապլինի նամակը իր դստերը

Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը: 

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին. 

Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Ես`Չարլին, Չարլի Չապլինը: 

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»: 

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա…ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա…ողորմածություն հայցում… 

Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում: 

Ավելի լավ է խոսենք քո մասին: 

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին…Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին: 

Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը: 

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն: Մարդիկ գետնի վրա ավելի՛ անհաստատ են, քան լարախաղացները՝ երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին… 

Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը: 

Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ: 

Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ: 

Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

Չարլի:

Տավուշի մարզ

Տավուշի մարզ

Տավուշի մարզ, մարզ Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։

Հայաստանի Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդըև Դիլիջանը։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (Հայաստանի ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում էԴեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց ևՄիափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Աղստև գետը Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թ՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թհունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ բնակիչ։

 Սրանոց կամուրջը

Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ,հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր,խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ուՄակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը , Լաստիվերի անապատը, Գոշի լիճը և այլն։

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Կոտայք, մարզ Հայաստանում։ Մարզկենտրոնն է Հրազդան քաղաքը։

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Այս մարզը ջերմասեր բույսերի մշակման համար հարմար չէ, իր բարձր դիրքի պատճառով։ Հիմնական մշակաբույսերն են կարտոֆիլը, կաղամբը, գազարը։ Զարգացած է էքստենսիվ անասնապահություն, հիմնականում խոշոր եղջերավոր։

Մարզում է գտնվում «Նոյ» աղբյուրի ջրի գործարանը՝ Ալափարս աղբյուրը, նաև Բջնի հանքային ջրերի գործարանը ևհամանուն հանքային ջրի աղբյուրը։ Կոտայքի մարզը ԽՍՀՄ տարիներին ուներ զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որը այժմ գրեթե վերացել է։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ Արզնի, Հանքավան, Ծաղկաձոր, Աղվերան։ Անտառապատ է մարզի կենտորանական շրջանը։ Տեղումները տատանվում են 400-ից 800 մմ։ Մարզկենտրոն Հրազդանում տեղումները 750 մմ են:

Կոտայքը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում, Հրազդան և Ազատ գետերի միջև,Կոտայքի սարավանդի վրա։ Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, հյուսիսում՝ Հատիս (2528 մ) ու Գութանասար (2299 մ) հանգած հրաբուխները, արևմուտքում ձգվում էՀրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։

Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բարձրանում են մնացորդային բլուրներ և խարամային կոներ։ Ծածկված է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներից արտավիժած լավաներով ու տուֆերով, որոնք ընդարձակ աստիճաններով Ողջաբերդի լեռնաբազուկից ձգվում են դեպի Գետառի ալյուվիալ հովիտը։ Թեք ու անտառազուրկ լանջերում շատ են հեղեղատներն ու փոքր հովիտները։ Շրջանի տարածքի մեծ մասում տեղանքի թեքությունները 8°–ից չեն անցնում, ուստի տնտեսական յուրացման համար համեմատաբար դյուրին են։

Գետերից Հրազդանը, Գետառը, Ազատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը 3032 մ) ջրերով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաշագանակագույն, բարձրադիր վայրերում՝ ենթալպյան լեռնամարգագետնային, սևահողանման ու դարչնագույն հողերը։ Գետահովիտներում կուլտուրացված ոռոգվող հողեր են։ Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրերը։ Լավ են արտահայտված բնական լանդշաֆտային գոտիները։

Հուշարձան զոհված ազատամարտիկներին, Հրազդան

Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա իր ավանդը ներդրեց հաղթանակի գործում։ 1941 թ.-ին շրջանի կոմունիստների 54, 7% (407 մարդ) մեկնեց ռազմաճակատ։ 1941—1945 թթ.-ին շրջանի ազգաբնակչությունից 7350 մարդ զորակոչվեց սովետական զինված ուժերի շարքերը։ ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվեց 4735 մարդ։ Նրանցից երկուսը՝ Հրանտ Բաբայանը և Սերգեյ Սարխոշևը, արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, իսկ Իվան Միրզոևը դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ։ Պատերազմի ժամանակ Կոտայքի աշխատավորները վիթխարի աշխատանք կատարեցին թիկունքում՝ աշխատուժի մեծ պակասի պայմաններում ապահովելով կոլտնտեսային արտադրությունը և մթերքների հանձնումը պետությանը։ Կառուցվեց Գառնիի ջրանցքը, որն Ազատ գետի ջրով ոռոգեց 800 հա հող։ 1945 թ.-ին շահագործման հանձնվեց Գառնիի էլեկտրակայանը, այնուհետև շարք մտավ Քանաքեռի ջրհան կայանը։