Տիգրան Մեծ

Արտաշես Ա-ի հաջորդների` Արտավազդ Ա-ի (Ք.ա. 160-115 թթ.) եւ Տիրան-Տիգրան Ա-ի (Ք.ա. 115-95 թթ.) գահակալության տարիները համեմատաբար հանգիստ են եղել. հարուստ չեն եղել արտաքին իրադարձություններով եւ պատերազմներով :

Ք.ա. 94 թ. Տիգրան Մեծը վերամիավորեց Ծոփքը, որով Մեծ Հայքը ամբողջացավ: Հռոմեական եւ պարթեւական հզոր տերությունների առաջխաղացմանը դիմակայելու եւ Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Տիգրան Մեծը Ք.ա. 94 թ. ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի եւ Փոքր Հայքի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի հետ: Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային:

Ք.ա. 87-85 թթ. Պարթեւստանի դեմ պատերազմում Տիգրան Մեծը նախ` ազատագրեց Հայոց Միջագետք եւ Կորդուք «աշխարհները», ինչպես նաեւ` «70 հովիտները», ապա` պարթեւներին դուրս մղեց Ատրպատականից եւ Հյուսիսային Միջագետքից` Միգդոնիայից, Օսրոյենեից (Եդեսիա), Ադիաբենեից, որոնք այնուհետեւ ճանաչվեցին Մեծ Հայքի հպատակ եւ դաշնակից թագավորություններ, իսկ պարթեւ Արշակունիները հարկադրված եղան ընդունել Հայոց թագավորի գերագահությունը եւ նրան զիջել «արքայից արքա» տիտղոսը:

Ասորիքի նվաճումով Տիգրանը վերացրեց Սելեւկյանների երբեմնի հզոր թագավորությունը: Ք.ա. 83թ. Տիգրան Մեծը Սելեւկյանների մայրաքաղաք Անտիոքում բազմեց նրանց գահին: Այսպիսով` ստեղծվեց հայկական հզոր եւ ընդարձակ կայսրություն:

Տիգրանի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Նորաստեղծ հայկական տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Մեծը հիմնեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, որոնց կառավարիչներ կարգեց իր մերձավոր ազգականներին ու հավատարիմ մեծատոհմիկներին:

Տիգրան Մեծը զբաղվել է խոշորամասշտաբ շինարարական աշխատանքներով, հատկապես` քաղաքաշինությամբ եւ ճանապարհաշինությամբ:Ք.ա. 66թ. Տիգրան Կրտսերը պարթեւական զորքով ներխուժեց Հայաստան` փորձելով գրավել Արտաշատ մայրաքաղաքը եւ հռչակվել Հայոց արքա: Սակայն նա դարձյալ ծանր պարտություն կրեց եւ այս անգամ ապաստանեց Պոմպեոսի մոտ: Վերջինս Ք.ա. 66թ., ջախջախելով Միհրդատ Զ-ին, զինակալեց Կապադովկիան, Պոնտոսը եւ Փոքր Հայքը, ապա Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ ներխուժեց Մեծ Հայք:

Տիգրան Մեծը նաեւ պահպանեց «արքայից արքա» տիտղոսը: Արտաշատի պայմանագրով Հայաստանը հռչակելով «դաշնակից եւ բարեկամ» պետություն` Հռոմը շուտով Արեւելքում իր հիմնական նպատակը դարձրեց Պարթեւստանի նվաճումը:

Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։  Տիգրանը քաղաքը շրջափակեց 25 մետր բարձրության հաստաբեստ պարիսպներով, որոնցում տեղավորված էին ախոռներ և այլ նշանակության շինություններ: Արվարձանում արքան կառուցեց իր պալատը, շուրջը` լճեր, զբոսայգիներ, որսատեղեր ու մի հզոր ամրոց:
Տասը-տասնհինգ տարում Տիգրանակերտի բնակչության թիվը հասավ մոտ հարյուր հազարի, ըստ որոշ պատմաբանների` երեք հարյուր հազարի:
Դարերի ընթացքում քաղաքը քանիցս թալանվել է, ավերվել ու վերակառուցվել: Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր հենակետ: Մոնղոլական արշավանքից հետո Տիգրանակերտն ավերվում և վերածվում է գյուղաքաղաքի: Այսօր էլ Թուրքիայի Ֆարկին գյուղի մոտ դեռ երևում են հին աշխարհի հռչակավոր քաղաքի` Տիգրանակերտի պարիսպների ու այլ շինությունների մնացորդները:

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում (Մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=216):

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Արտաշեսն առևանգում է Սաթենիկին

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաեւ Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Արտաշեսի հուղարկավորումը

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշիսյաններիարքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

http://hayenq.do.am/index/artashesyanner/0-13

Օգտակար հղումներ՝

Ովքեր էին Արտաշեսյանները

Արտաշես Առաջին

Արտաշես Ա Բարեպաշտ

Առաջադրանք

Թեման ուսումնասիրելուց հետո բնութագրի Արտաշես Առաջինին՝

  • Որպես մարդ
  • Որպես թագավոր

Երվանդաշատ

Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:

Ըստ Մովսես Խորենացու, մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք:

Միջնաբերդը կառուցվել է միակտուր, ապառաժ բլրի վրա: Այն ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար միացված հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, ջրամատակարարման հատուկ համակարգ և բազմաթիվ կացարաններ: Պարիսպների պատերի մեջ տեղադրվել են պղնձե դռներ և երկաթե սանդուղքներ, որոնց մեջ թաքնված որոգայթներ են տեղադրվել:

Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրից աջ, Երվանդ Դ թագավորը մ.թ.ա. III դ. վերջին հիմնադրել է նաև Երվանդակերտ արքունական դաստակերտը, որն իր անառիկությամբ և շքեղ հորինվածքով եզակի կառույց էր:Մինչև IV դ. կեսերը Երվանդաշատը հին Հայաստանի խոշորագույն քաղաքներից էր: Ուներ 50 հազար բնակիչ, զարգացած առևտուր և մշակույթ:

Ըստ Փավստոս Բուզանդի, Երվանդաշատի համար ճակատագրական դարձան IV դ. պարսկական արշավանքները: Պարսից Շապուհ արքայի զորքերը 360-ական թվականներին կործանեցին Երվանդաշատը: Բնակչության մեծ մասը գերեվարվեց, և երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը վերածվեց ավատական բերդաքաղաքի:

Երվանդունիներ

Ըստ ավանդույթի Ք.ա. 612թ. Նինվեի գրավման ժամանակ մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը։Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր։Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը։Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը։Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի դեմ։

Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:Այդ ժամանակ ապստամբել էր նաև Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ։Ճակատամարտերը տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:Միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր։Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր:Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:Նրան հաջորդեց որդին` Արշամը, որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն։Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը: Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ կարգվեց Արտաշեսը:Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ։

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Շենգավիթ հնավայր

Երևանում է Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Դեռևս 1920-ական թթ. ավելի քան 6 հա մակերեսով «Անհավատի բերդ» կոչվող հուշարձանն անխաթար վիճակում էր: Ամրոցն առաջինը հիշատակել է Երվանդ Շահազիզը։ Մարդու բնակության համար այդ վայրն ուներ մի շարք նպաստավոր պայմաններ: Հնավայրը Հրազդան գետի ձախափնյա, երեք կողմից (հյուսիսից, արևմուտքից և հարավից) կիրճերով ու ձորակներով եզերված բարձրադիր բլուր-հրվանդանի վրա էր։Միևնույն ժամանակ Շենգավիթ բնակատեղին Արարատյան դաշտին հարող տարածքում էր՝ ջրի և սննդի պաշարներով հարուստ Հրազդան գետի ափին: Շրջապատված էր արոտավայրերով։ Շենգավիթում բացվել են 4 հաջորդական ժամանակաշրջանների մշակույթ ներկայացնող շինարարական համալիրների շերտեր, որոնք վերաբերում են մ.թ.ա. IV-II հազարամյակի սկզբին: Տները կառուցվել են նախորդ շերտի մնացորդների վրա: Առաջին շերտի բնակատեղին պատկանում է ուշ նեոլիթին: Դրան բնորոշ է կավի, հարդի ու ավագի խառնուրդով, բաց դեղնավուն անգոբով պատած մակերեսով, եղևնաձև նախշերով, էլուստավոր շուրթերով կոպիտ խեցին: Երկրորդ շերտից հայտնաբերվել են պղնձե գործիքներ ու զարդեր: Այդ, ինչպես և հաջորդ երկու շերտերին բնորոշ է սն, կարմիր– նարնջագույն, փայլեցված մակերեսով, գորշ կամ կարմիր աստառով, փորագիր երկրաչափական նախշերով, կլոր կանթերով խեցին՝ վրան փորագիր ու վերադիր համակենտրոն շրջաններ, պարույրներ, փոսիկներ, զիգզագներ, թռչունների, այծերի, ձիու, եղջերվի ու այլ պատկերներ։Զարգացած երկրագործական տնտեսության մասին են վկայում նաև Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված հողամշակման, հացահատիկ հնձելու և մշակելու գործիքների աննախադեպ առատությունը: Հնավայրի բոլոր շերտերից գտնվել են բրիչների քարե ծայրակալներ, բաղադրյալ մանգաղների կայծքարե հարյուրավոր շեղբեր։այնքան մեծ է եղել բեռների տեղափոխման անհրաժեշտությունը, որ, որպես քաշող ուժ, օգտագործվել են նաև կովերը:Սննդի առատ պաշարներից զատ՝ Շենգավիթի մերձակայքը հարուստ էր նաև քարաղի հանքերով։ Շենգավիթն ունի առնվազն 5500 տարվա պատմություն:

Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Հայաստանը Երվանդունիների օրոք
Բեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:

Երվանդ 2-դի դիմանկարով դրամ

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:

Հայի պատկեր` Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:

Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:

Նեմրութ լեռան վրա գտնվող արձանախումբը

Այդ ժամանակ ապստամբել էր նաեւ Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Այդ ամենը վկայում են հայերի ռազմաքաղաքական մեծ դերակատարության մասին:

Արծաթյան պտյակ (ռիթոն)’ Երզնկայից ,Ք.ա. 5-րդ դար

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:

Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:

Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:

Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:

Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:

Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:

1. Երվանդակերտի ավերակներից

Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:

Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը:

Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաեւ Փոքր Հայքի, Պոնտոսի եւ Կապադովկիայի թագավորությունները:

2. Երվանդակերտի ավերակներից

Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:

Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:

Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները:

Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):

Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն: Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:

Երվանդաշատ մայրաքաղաքը

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը (Ք.ա. 220-201թթ.): Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը (մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=209), նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:

Արգիշտիխինիլի-Արմավիրի միջնաբերդի մի հատվածի վերակազմությունը

Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը:

Ծոփքի Երվանդունի արքա Քսերքսեսը (Ք.ա. 220-201թթ.) նախ դարձավ սելեւկյան արքա Անտիոքոս III-ի կիսահպատակը, իսկ Ք.ա. 201թ. դավադրությամբ սպանվեց:

Փոքր Հայքը եւ Կոմմագենեն եւս դարձան սելեւկյան պետության ստրատեգիաներ:

Անտիոքոս III-ը Ծոփքում կառավարիչ կարգեց` Զարեհին, Փոքր Հայքում` Միհրդատին, Կոմմագենեում` Պտղոմեոսին: Այսպիսով` Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:

Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:

Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ:

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Աղբյուր՝ https://akunq.net/am/?p=25780

Տեսանյութ՝

Երվանդունի-հայկազունիների հայկական թագավորությունը

Օգտակար նյութեր՝

Երվանդաշատ

Բագարանի եկեղեցիները

Շենգավիթ հնավայր

Երևանում է Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Դեռևս 1920-ական թթ. ավելի քան 6 հա մակերեսով «Անհավատի բերդ» կոչվող հուշարձանն անխաթար վիճակում էր: Ամրոցն առաջինը հիշատակել է Երվանդ Շահազիզը։ Մարդու բնակության համար այդ վայրն ուներ մի շարք նպաստավոր պայմաններ: Հնավայրը Հրազդան գետի ձախափնյա, երեք կողմից (հյուսիսից, արևմուտքից և հարավից) կիրճերով ու ձորակներով եզերված բարձրադիր բլուր-հրվանդանի վրա էր։Միևնույն ժամանակ Շենգավիթ բնակատեղին Արարատյան դաշտին հարող տարածքում էր՝ ջրի և սննդի պաշարներով հարուստ Հրազդան գետի ափին: Շրջապատված էր արոտավայրերով։ Շենգավիթում բացվել են 4 հաջորդական ժամանակաշրջանների մշակույթ ներկայացնող շինարարական համալիրների շերտեր, որոնք վերաբերում են մ.թ.ա. IV-II հազարամյակի սկզբին: Տները կառուցվել են նախորդ շերտի մնացորդների վրա: Առաջին շերտի բնակատեղին պատկանում է ուշ նեոլիթին: Դրան բնորոշ է կավի, հարդի ու ավագի խառնուրդով, բաց դեղնավուն անգոբով պատած մակերեսով, եղևնաձև նախշերով, էլուստավոր շուրթերով կոպիտ խեցին: Երկրորդ շերտից հայտնաբերվել են պղնձե գործիքներ ու զարդեր: Այդ, ինչպես և հաջորդ երկու շերտերին բնորոշ է սն, կարմիր– նարնջագույն, փայլեցված մակերեսով, գորշ կամ կարմիր աստառով, փորագիր երկրաչափական նախշերով, կլոր կանթերով խեցին՝ վրան փորագիր ու վերադիր համակենտրոն շրջաններ, պարույրներ, փոսիկներ, զիգզագներ, թռչունների, այծերի, ձիու, եղջերվի ու այլ պատկերներ։Զարգացած երկրագործական տնտեսության մասին են վկայում նաև Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված հողամշակման, հացահատիկ հնձելու և մշակելու գործիքների աննախադեպ առատությունը: Հնավայրի բոլոր շերտերից գտնվել են բրիչների քարե ծայրակալներ, բաղադրյալ մանգաղների կայծքարե հարյուրավոր շեղբեր։այնքան մեծ է եղել բեռների տեղափոխման անհրաժեշտությունը, որ, որպես քաշող ուժ, օգտագործվել են նաև կովերը:Սննդի առատ պաշարներից զատ՝ Շենգավիթի մերձակայքը հարուստ էր նաև քարաղի հանքերով։ Շենգավիթն ունի առնվազն 5500 տարվա պատմություն:

Կարմիր բլուր

  • Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։
  • Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

1.Ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։Այս հնավայրից հայտնաբերված նյութերը համարվում են Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի հնագիտական ժառանգության համար կարևոր գտածոներ։ Կավից, ոսկորից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրերը, զանազան տեսակի զարդերը, գործիքներն ու առասպելական կենդանիներով ու խորհրդանիշներով պատկերազարդված զենքերը, այրված-ածխացած հացահատիկի և գունազարդ գործվածքի մնացորդները վկայում են ուրարտական զարգացած տնտեսության, արվեստի ու արհեստների մասին։

2. Հայաստանի անկախությունից հետո տնտեսական ճգնաժամի արդյունքում ծառերը հատվեցին: Հուշարձանը բացարձակապես չէր վերահսկվում, տարածքը ցանկապատված չէր, չկային արգելապատնեշներ, համապատասխան պահպանական ծառայություն․ արդյունքում հնավայրը պարբերաբար սկսեց լցվել շինարարական աղբով:Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։Չնայած կարեւոր հաղորդակցական հանգույց է, այն կիսակառույց վիճակում մնալով՝ սպառնում է հուշարձանի պահպանությանը։ Պետք է ամրակայվեն թունելի չամրացված հատվածները, որից հետո այն կարելի է ինչ-որ ձեւով օգտագործել:

Կարմիր բլուր

ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։Հզոր պարսպապատով շրջապատված, պահեստային շենքեր ու ոռոգման համակարգ ունեցող քաղաք-ամրոցի միջնաբերդը երկհարկ էր։ Առաջին` նկուղային հարկում գտնվող մոտ 150 սենյակները ծառայել են իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ, գարեջուր և գինի պատրաստելու շինություններ, քնջութի ձիթհան։ Երկրորդ հարկում գտնվել են փոխարքայի, բարձրաստիճան զինվորականների, քրմերի և այլ աստիճանավորների պալատները և սենյակները։ Միջնաբերդի տարածքում էին գտնվում նաև տաճարները։Հնավայրի կանոնավոր ուսումնասիրությունները մեկնարկել են 1939 թ.` լույս աշխարհ բերելով շուրջ 2500 տարուց ավելի կարմիր հողի հաստ շերտով ծածկված բնակատեղին։ Այստեղից հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրություններում հանդիպող «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց» բառերը օգնեցին պարզելու հնավայրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը և արքայի ինքնությունը։Այս հնավայրից հայտնաբերված նյութերը համարվում են Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի հնագիտական ժառանգության համար կարևոր գտածոներ։ Կավից, ոսկորից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրերը, զանազան տեսակի զարդերը, գործիքներն ու առասպելական կենդանիներով ու խորհրդանիշներով պատկերազարդված զենքերը, այրված-ածխացած հացահատիկի և գունազարդ գործվածքի մնացորդները վկայում են ուրարտական զարգացած տնտեսության, արվեստի ու արհեստների մասին։Թեյշեբաինին կործանվել է Ք.ա. 6-րդ դ. սկզբին` սկյութների և բնիկ ցեղերի հարձակումներից, որոնք էլ հրի են մատնել քաղաք-ամրոցը:

Վանի թագավորություն

Որտե՞ղ է կազմավորվել Վանի թագավորությունը

Վանի թագավորությունը կազմավորվել է Վան և Ուրմիա լճերի միջև ընկած տարածքում Ք․ա 9-րդ դարում։

Նշե՛լ պետականության ստեղծման նախադրյալները

Կարիք կար,որպեսզի հայկական լեռնաշխարհում գտնվող տարբեր ցեղերին միավորել Ասորեստանիան վտանգի դեմ, ինչպես նաև հայկական լեռնաշխարհում տեղի են ունենում տարբեր կրոնական, քախաքական, տնտեսական և սոցիալական տիպի զարգացումներ, որոնք պետք է բերեին պետության ստեղծմանը։

.Որո՞նք են թագավորության կործանման պատճառները

Վանի թագավորության թուլացման և անկման հիմնական պատճառն է  հյուսիսիսց եկած սկյութական ցեղերը:

.Վանի թագավորության արքաներից ո՞ր թագավորն է քեզ առանձնանում և ինչու՞  

Վանի թագավորությունում իշխել են մի շարք արքաներ, օրինակ Արամե, Սարդուրի, Իշպուինի, Մենուա և այլք։Ինձ ամենից շատ ոգևորում է Իշպուինի արքայի գործունեությունը, որովհետև նա կարողացավ տարբեր ցեղերին միավորել մեկ պետության մեջ։

Վանի թագավորություն

Ք.ա. IX դարից Հայկական լեռնաշխարհում ասպարեզ իջավ մի պետություն, որին ասորեստանցիները կոչում էին Ուրարտու, իսկ այդ պետության թագավորներն իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի: Միասնական պետություն անհրաժեշտությունը ստեղծվել էր արտաքին թշնամիների, առաջին հերթին Ասորեստանի ավերիչ արշավանքներին դիմակայել ու համար:Վանի թագավորության առաջին թագավորը Արամեն էր, որը պայքարում էր Ասորեստանյան արշավանքների դեմ։

Նրան հաջորդեց Սարդուրի I -ը։ Նա կառուցեց մայրաքաղաք Տուշպա-Վան-ը։Նա իրեն անվանում է «Մեծ արքա, հզոր արքա, բազմությունների արքա, Նաիրի երկրների արքա, արքա, որին ոչ մի թշնամի չի հաղթել»:

իրեն հաջորդեց իր որդին՝ Իշպուինինորն իր պետությանը միացրեց Եփրատից մինչեւ Վանա եւ Ուրմիա լիճ ընկած տարածքները, այդ թվումՄուսասիրը,որը դարձավ թագավորության կրոնական կենտրոնը, քանի որ այդտեղ էր գտնվում Խալդիի տաճարը:Նրա օրոք սկսեցին օգտագործել սեպագիրը։

Հջորդ թագավորը Մենուան էր։Վանի թագավորությունը նրա օրոք դարձավ Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը, իսկ Ասորեստանը այդ ընթացքում ժամանակավորապես կորցրեց իր նախկին ազդեցությունը:

Վանում կառուցեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով:

Մենուային հաջորդեց որդին` Արգիշտի Ա-ն , որի օրոք երկիրը հասավ իր քաղաքական ու ռազմական հզորության գագաթնակետին:Նա ճնշեց Ծոփքում, Մելիդում, Տայքում եւ այլ վայրերում ծագած ապստամբությունները։Արարատյան դաշտում Ք.ա. 782 թ. նա կառուցեց Էրեբունի քաղաքը, իսկ Ք.ա. 776 թ.` նաեւ Արգիշտիխինիլի քաղաքը։

Ք.ա. 735 թ. Կոմմագենում Թիգլաթպալասարը երկրորդ անգամ հաղթեց Սարդուրիին եւ ներխուժեց Վանի թագավորության տարածք, պաշարեց մայրաքաղաք Տուշպան, սակայն գրավել չկարողացավ:

Ռուսա I թագավորը կարողացավ կարճ ժամանակում ամրապնդել երկիրը, նվաճումներ կատարեց Սեւանից արեւելք, Ուրմիա լճի հյուսիսային ու արեւելյան շրջաններում: Նա խոշոր շինարարական աշխատանքներ կատարեց. կառուցեց Ռուսախինիլի քաղաքը, Ռուսայի ջրանցքը եւ այլն:

Ռուսան նույնպես ստեղծեց հակաասորեստանյան երկրների դաշինք եւ փորձեց Առաջավոր Ասիայում վերականգնել Ուրարտուի գերիշխանությունը: