Թրչկանի ջրվեժ

Իմ կյանքի էմոցիոնալ և երջանիկ օրերից մեկը <<Թրչկանի ջրվեժ>> գնալու ժամանակ էր: Ես ու իմ ընկերուհիները ծանոթացանք շատ պոզիտիվ ու դրական մարդկանց հետ և շատերի հետ մտերմացանք: Ճանապարհին խոսեցինք ու ես նույնիսկ չէի նկատում թե ինչպես էր ժամանակը թռչում: Եկավ բեռնատար նստելու ժամանակը, ինձ համար շատ տպավորիչ ու չափից դուրս հավես էր բեռնատարով բարձրանալը և տեսնել Հայաստանի հրաշք բնությունը: Երբ բեռնատարից դուրս եկանք գնացինք դեպի ջրվեժը շատերս մի լավ թրջվեցինք, վայելեցինք բնությունը ու վերադարձանք: Վերադառնալու ճանապարհին էլ խոսեցինք և խաղեր խաղացինք:

Ինքնակենսագրություն

Ես Մարգարյան Սրբուհին եմ 15 տարեկան, ավարտել եմ Թաիրովի միջնակարգ դպրոցը և ընդունվել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ, տուրիզմի բաժին: Սիրում եմ շրջել Հայաստանի մարզերով և ավելի լավ ճանաչել իմ հայրենիքը: Ազատ ժամանակ, երբ տանը մենակ եմ լինում հաճախ գիրք եմ կարդում, պարում, երգում և վայելում մենակությունը: