Տրդատ I

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։

Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր:

Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։

 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։

Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։

 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով:

Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

Տրդատի գահակալությունը

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ: Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը

Գառնիի տաճար

Գառնու ամրոցի կառույցը ստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Տաճարը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։

Գառնու սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։

Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ «Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն ու աստվածների անուններ:


Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի արշավանքներին։

Տրդատին հաջորդում է որդին՝ Սանատրուկ Արշակունին (88-110)։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում: Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *