Անհատական նախագիծ

Գորգագործություն

Հայկական գորգագործության լեգենդները, հանելուկներն ու գաղտնիքները

Հայոց ժողովրդական արվեստի համակարգում կարևոր տեղ է գրավում գորգը, որը Հայկական լեռնաշխարհում հայտնի է Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից: Դրա վկայությունը Հայաստանի մի շարք պեղավայրերից հայտնաբերված գորգագործական մշակույթին վերաբերող բազմաբնույթ իրերն են` աշխատանքային գործիքներ ու հարմարանքներ, գործվածքի պատառիկներ, հումքի մնացորդներ և այլն: Գորգագործական մշակույթը հայոց մեջ հատկապես ծաղկում ապրեց վաղ ու զարգացած միջնադարում` հատկապես արաբական տիրապետության ու Բագրատունիների թագավորության օրոք: Այդ ժամանակաշրջանում հայկական գորգերը լայն ճանաչում ու հեղինակություն էին ձեռք բերել միջազգային շուկայում: Այդ տարիների գորգերի տեխնիկան և գեղարվեստական բարձր մակարդակի մասին վկայություններ են թողել 8-12-րդ դդ. հայ և օտար մատենագիրները: Աշխարհի տարբեր ժողովուրդներ գործվածքի այս տեսակին տեղային անվանումներից բացի տալիս են նաև ընդհանրական կապերտ (կարպետ) անունը, որը հուշում է գորգագործական արվեստի հայկական ծագումը: Հայերը գործվածքի այս տիպին անվանում են նաև գորգ, խալի, բազմակն: Ընդհանուր առմամբ հայոց գորգերին բնորոշ են բուսանախշ ու կենդանակերպ հորինվածքներն ու զարդերը, որոնք մեծամասամբ ներկայացվում են ոճավորված տեսքով` որպես խորհրդանշան ու ազգային մտածողության արտահայտման և ինֆորմացիայի հողորդման միջոց: Հայկական գորգերին բնորոշ են նաև հայատառ արձանագրությունները, որոնցում նշված են գործելու տարեթիվը, առիթը, գործողի անունը և այլն: Գորգերն ու կարպետներն ունեին տարբեր կիրառություններ. կախում էին պատերից, ծածկում փայտե հատակը, նստատեղերը, անկողինները, սնդուկները: Կարող էին ծառայել որպես վարագույր, միջնորմ, թիկնաբարձի երես և այլն: Գորգը համարվել է հարստության, շքեղության չափանիշ, այն հարսի օժիտի անբաժանելի մասն էր կազմում՝ կարպետների, խուրջինների, անկողնապարկերի հետ:

upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/...

Չնայած գորգագործությունը ունի հազարամյակների պատմություն, գորգերը մինչ օրս էլ մնում են տան ամենասիրելի պարագաներ։Ժամանակի ընթացքում գորգերը կատարել են տարբեր դերեր՝ ցրտից պաշտպանվելու, սենյակում ձայների խլացման կամ տաքացման համար։Եկեք աչքի անցկացնեք մի քանի հետաքրքիր փաստեր գորգերի ու գորգագործության պատմության ու կիրառության մասին։

Աշխարհում ամենահին գորգը, որը մինչ օրս պահպանվել է, հայտնաբերել են Սիբիրում։ Գորգը ունի 2000 տարվա պատմություն և ստացել է պազիրիկյան գորգ անվանումը։ Այն կարող եք գտնել Էրմիտաժում։ Հետաքրքիրն այն է, որ հնէաբանները, ուսումնասիրելով այս 2000-ամյա գորգը, բացահայտել են՝ տասնամյակներ շարունակ գորգագործության եղանակը երբեք չի փոխվել։

Դիլիջանում բացվեց «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-  կիրառական արվեստների փառատոնը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական ...

Խտությունը խոսում է գորգի որակի ու երկարակեցության մասին։ Գորգի երկարակեցությունն ապահովող գործոններից մեկը ոչ թե քաշն է, այլ՝ գործվածքի խտությունը: Ձեռագործ գորգերում խտությունը չափվում է մեկ քառակուսի մետրում շարքերի քանակով, իսկ մեքենայով գործված գորգերում՝ կետերով: Լավ ցուցանիշ է մեկ քմ վրա կես միլիոն և ավելի կետ խտությունը:

Գորգն աչքի է ընկնում գեղազարդման հարուստ համակարգով, գունային երանգների բազմազանությամբ և ամբողջական պատկերացում է տալիս 2500 տարի առաջ եղած գորգագործական տեխնոլոգիայի մասին։
Գտնված գորգի զարդանկարների գծագրերը ներառել են եկրաչափական
նախշեր, ոճավորված կենաց ծառի պատկերներ, կեռեր և Տ տառատեսակներ: Ըստ որոշ պատմաբանների՝ պազիրիկ գորգը պետք է վերագրել Հայկական մշակույթին, քանի որ այն գործել են Վանի թագավորությունում:
10-րդ դարում գործող հայկական գորգագործական կենտրոնները,
որոնք ներկայումս գտնվում են Պարսկաստանում, Թուրքիայում, մինչև
20-րդ դարասկզբի ցեղասպանությունը, 1000 տարի ընդգրկող ժամանակահատվածում մնացել են հայկական կարևորագուն գորգագործական
կենտրոններ:

Ըստ խտության՝ գորգերը լինում են երեք տեսակի՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *